ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Պատմության դասագրքում տեղ գտած վրիպակները պատահականություն չեն

Պատմության դասագրքում տեղ գտած վրիպակները պատահականություն չեն
08.11.2023 | 08:16

Եթե հիշում եք, «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններից մեկը Ցեղասպանության հետ էր կապված։

Էս նախապայմանը, բնականաբար, ուժի մեջ է և դրված է «խաղաղության օրակարգի» սեղանին։

Եվ այստեղ հստակորեն աշխատում է գերտերության հավակնություն ունեցող թուրքական ագենտուրան, որը տարբեր օրակարգեր է առաջ բրդում նաև մեր կրթական բլոկում։

Ընդհանրապես, հիմա գնում է հայ ազգի վերադաստիարակման գործընթաց։ Նպատակն է դպրոցից հանել ազգային մտածող սերնդի դաստիարակությունը։

Մենք պետք է մոռանանք մեր բոլոր հերոսներին, նրանց սխրանքները, գաղափարները, մենք պետք է մոռանանք Արցախը։

Ժամանակի ընթացքում կոսմոպոլիտ մտածող մարդ պիտի տա «հայ» դպրոցը։

Սրա մասին ակնհայտորեն և բացահայտ խոսում են բոլորը, այդ թվում՝ կրթության նախարարը։

Կրթության ոլորտում իրականացվող հիմնական «բարեփոխումների» մեջ դրված է այս կոնցեպտը։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 5189

Մեկնաբանություններ